շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ՀԱՊԿ հավաքական ուժեր չեն օգտագործվի

Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ՀԱՊԿ հավաքական ուժեր չեն օգտագործվի

ՀԱՊԿ-ի մանդատը չի նախատեսում Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում կազմակերպության հավաքական ուժերն օգտագործելու հնարավորություն, RIA Novosti-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը։

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ կազմակերպության մայիսի 16-ի հոբելյանական գագաթնաժողովում Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում հավաքական ուժերի հնարավոր ներգրավման հարցը «չի բարձրացվել կամ քննարկվել»։

Իր հերթին, ՌԴ ԱԳՆ-ում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը, պատասխանելով այն հարցին, թե ընդհանրապես բացառվե՞լ է ՀԱՊԿ հավաքական ուժերին հատուկ գործողության շրջանակներում ներգրավելու հնարավորությունը, բացատրել է, որ «ՀԱՊԿ պատասխանատվության գոտին դաշինքի երկրների տարածքն է»։

«Սա (Ուկրաինան – խմբ.) մեր տարածքը չէ, ՀԱՊԿ կանոնները չեն ենթադրում միջոցների օգտագործում այդ տարածքներում, խաղաղապահ ուժերը գործում են միայն մանդատի շրջանակներում», – ասել է գործակալության զրուցակիցը։

  • Կիսվել: