երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ուկրաինայում հաջողությունից հետո ՌԴ–ի թիրախը Կարսն ու Արդահանն է. Թուրք կուսակցապետ

Ուկրաինայում հաջողությունից հետո ՌԴ–ի թիրախը Կարսն ու Արդահանն է. Թուրք կուսակցապետ

Թուրքիայի իշխող դաշինքի գործընկեր, ազգայնական «Մեծ միասնություն» (BBP) կուսակցության առաջնորդ Մուսթաֆա Դեսթիջին թուրքական իշխանություններին կոչ է արել պայքարել ՌԴ–ի դեմ։

Թուրքական YeniAkit–ի փոխանցմամբ՝  BBP–ի առաջնորդ Մուսթաֆա Դեսթիջին, անդրադառնալում ռուս–ուկրաինական հակամարտությանը, հայտարարել է, թե Թուրքիան ամենաշատը պետք է աջակցի Ուկրաինային։ «Եթե այսօր ՌԴ–ին չկանգնեցնեն եւ նա Ուկրաինայում հաջողության հասնի, ապա  ՌԴ–ի հաջորդ թիրախը թուրքական պետություններն են, Կարսն ու Արդահանը։ Եթե հետագայում ՌԴ–ին մեր սահմաններին արդեն տեսնեք, չզարմանաք»,–ասել  է թուրք կուսակցապետը։

  • Կիսվել: