երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ուկրաինայում երկար քննարկումներից հետո ընդունել են մոբիլիզացիան խստացնելու մասին օրենքը

Ուկրաինայում երկար քննարկումներից հետո ընդունել են մոբիլիզացիան խստացնելու մասին օրենքը

Ուկրաինայում մոբիլիզացիայի խստացման մասին օրենքն ընդունվել է, հայտարարել է Գերագույն Ռադայի պագամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։
«Վե՛րջ, զորահավաքի մասին օրենքն ընդունված է, կողմ է 283 պատգամավոր»,- ասվում է Գոնչարենկոյի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Զորահավաքային օրինագծում ռեկորդային թվով փոփոխություններ են ներկայացվել՝ ավելի քան 4,2 հազ.։ Մասնավորապես առաջարկվել է հստակ ժամկետներ սահմանել զինվորականների զորացրման համար, որոնցից շատերը ռազմաճակատում են արդեն երկու տարի։  Բացի այդ, օրինագծով առաջարկվում է սահմանափակել մեքենա վարելու իրավունքը խուսափողների համար։

Ուկրաինայում երկար ժամանակ չէին կարողանում ընդունել մոբիլիզացման օրինագիծը։

  • Կիսվել: