երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ուկրաինայում բրիտանական հրթիռային համալիրի երկու կայան է ոչնչացվել. ՌԴ ՊՆ

Ուկրաինայում բրիտանական հրթիռային համալիրի երկու կայան է ոչնչացվել. ՌԴ ՊՆ

Ռուս զինվորականները բարձր ճշգրտության ծովային զենքով ոչնչացրել են Մեծ Բրիտանիայից բերված Harpoon առափնյա համալիրի երկու կայանքներ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
 
Բացի այդ, Կրամատորսկ քաղաքում, ԴԺՀ-ի՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքում, ոչնչացվել են «Տոչկա-Ու» հրթիռային համալիրի երկու արձակման կայանք և հակառակորդի ավելի քան 150 զինվորներ ու սպաներ։
 
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մայակի բնակավայրում ոչնչացվել է ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի վեց մարտական մեքենա և զինամթերքի պահեստ»,- նշվում է ամփոփագրում:
 
Նշվում է նաև, որ ԴԺՀ-ում հակամարտկոցային պայքարի շրջանակներում ռուսական զորքերը մեկ օրում ճնշել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի չորս ուկրաինական մարտկոց և չորս հրետանային մարտկոց:
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Ռուսաստանի զինված ուժերը Նիկոլաևսկի մարզում ոչնչացրել են Ուկրաինայի 375 գրոհայինների:
Բացի այդ, ռուս զինվորականները 156 շրջաններում խոցել են ուկրաինացի զինվորականների կենդանի ուժն ու ռազմական տեխնիկան։

  • Կիսվել: