չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Ուկրաինայում այս պահին զինադադարի հնարավորություն չկա․ Գուտերեշ

Ուկրաինայում այս պահին զինադադարի հնարավորություն չկա․ Գուտերեշ

Ուկրաինայում խաղաղություն կամ համընդհանուր զինադադար կնքելու հնարավորությունն այս պահին տեսանելի չէ։

Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հարցին, թե արդյոք նա կարողացել է հասկանալ Ռուսաստանի նպատակները ապրիլի 26-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, Գուտերեշը ձեռնպահ է մնացել որոշակի պարզաբանում տալուց։

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ հումանիտար օգնության տրամադրման, Ուկրաինայի մարտական ​​գոտիներից խաղաղ բնակիչների տարհանման վրա։

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բաց է թողել Ուկրաինայում քաղաքական կարգավորման հասնելու հնարավորությունը։

  • Կիսվել: