շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ուկրաինայիում ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ 5 երեխա

Ուկրաինայիում ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ 5 երեխա

Ուկրաինայի արևելյան Պոկրովսկ քաղաքի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա, հայտնել է նահանգապետ Վադիմ Ֆիլաշկինը։ Բացի այդ, հաղորդվում է, որ վիրավորվել է ութ մարդ:

Ռուսական զորքերը մեկ օրում գնդակոծել են Զապորոժիեի շրջանի 22 բնակավայր, ավերածություններ կան: Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Յուրի Մալաշկոյի խոսքով՝ ընդհանուր առմամբ 169 հարված է հասցվել բազմակի հրթիռային համակարգերի և գրոհային անօդաչու սարքերի միջոցով։

Բացի այդ, ինչպես նա է պնդում, 126 հրետանային հարձակում է իրականացվել շրջանի առաջնագծի քաղաքների ու գյուղերի տարածքների վրա։

  • Կիսվել: