Ուկրաինային զենքի մատակարարումները տարբեր երկրների կողմից շարունակվում են
Ուկրաինային զենքի մատակարարումները տարբեր երկրների կողմից շարունակվում են:
Նորվեգիան զենք կուղարկի Ուկրաինային՝ դառնալով վերջին եվրոպական երկիրը, որը դա արել է ռուսական ներխուժումից հետո։
Երկրի կառավարությունից հայտնել են, որ Նորվեգիան M72 հակատանկային մինչեւ 2000 միջոց կտրամադրի «Նորվեգիան խիստ քաղաքականություն է վարում ռազմական տեխնիկայի արտահանման հարցում, սակայն Ուկրաինան այժմ բախվում է արտակարգ հանգամանքների»,- ասել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Շտյորեն։
Կիրակի օրը Նորվեգիան հայտարարել է, որ դուրս կբերի իր սուվերեն հիմնադրամը Ռուսաստանից եւ խոստացել է սաղավարտներ, զրահաբաճկոններ ու այլ սարքավորումներ ուղարկել Ուկրաինա:
Բացի այդ՝ հայտնի է դարձել, որ Խորվաթիան 16,5 միլիոն եվրոյի զենք, հրացաններ և գնդացիրներ կուղարկի Ուկրաինա։
Ֆինլանդիան իր պատմության մեջ առաջին անգամ որոշել է զենք տրամադրել հակամարտության կողմին։ Նրանք Ուկրաինա կուղարկեն 2,5 հազար ինքնաձիգ, 150 հազար պարկուճ և 1,5 հազար հակատանկային միջոց (մեկանգամյա օգտագործման)։
Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինային զենք մատակարարելու մասին են հայտարարել Գերմանիան, Սլովակիան, Ֆրանսիան, Մերձբալտյան երկրները, Լեհաստանը, Դանիան և Ֆինլանդիան նաև թույլ կտան իրենց քաղաքացիներին մասնակցել պատերազմական գործողություններին։