ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ուկրաինային «Tomahawk» հրթիռների հնարավոր մատակարարման թեման Ռուսաստանում ծայրահեղ մտահոգություն է առաջացնում. Պեսկով

Ուկրաինային «Tomahawk» հրթիռների հնարավոր մատակարարման թեման Ռուսաստանում ծայրահեղ մտահոգություն է առաջացնում. Պեսկով

««Tomahawk»-ների թեման մեզ մոտ ծայրահեղ մտահոգություն է առաջացնում, այդ մասին արդեն խոսել է նախագահ Պուտինը։ Այդ զենքն առանձնահատուկ է, կարող է լինել ոչ միջուկային, կարող է լինել միջուկային տարբերակով։ Զենքի հեռահարությունը բարձր է, լուրջ», — հայտարարել է Դմիտրի Պեսկովը ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

Միաժամանակ, «Tomahawk»-ը չի կարող փոխել իրավիճակը ճակատներում, ասել է Դմիտրի Պեսկովը։ Ըստ նրա, այժմ բոլոր կողմերից լարվածությունը սրվում է։

Ռուսաստանը շարունակում է հայտարարել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում իր պատրաստակամության մասին։ 

Դմիտրի Պեսկովը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մշտապես խոսում է բանակցությունների սեղանի շուրջ նստելու անհրաժեշտության մասին։ Ըստ նրա, Ուկրաինան և Եվրամիությունը ցուցաբերում են բացարձակ անհամաձայնություն՝ որևէ քայլ ձեռնարկելու իրավիճակի կարգավորման համար։

  • Կիսվել: