Ուկրաինային այսօր ՌԴ-ի հասցրած մասշտաբային ավիահարվածի հետեւանքով զոհվել է 4 մարդ, 92 հոգի վիրավորվել է
Ներկա պահին հայտնի է 4 զոհի եւ 92 վիրավորի մասին՝ Ուկրաինային Ռուսաստանի հասցրած մասշտաբային ավիահարվածի հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ինչպես հայտնել են Ուկրաինայի Օդային ուժերում, հունվարի 2-ին ռուսաստանցիներն Ուկրաինայի դեմ արձակել են 35 հարվածային անօդաչու, 70-ից ոչ պակաս օդային բազավորման թեւավոր հրթիռ եւ տասը «Կինժալ» Х-47М2 աերոբալիստիկ հրթիռ։