չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ուկրաինայից հաղորդում են Սև ծովում ռուսական դեսանտային նավ խոցելու մասին

Ուկրաինայից հաղորդում են Սև ծովում ռուսական դեսանտային նավ խոցելու մասին

Ուկրաինական բանակը Սև ծովում հարվածել է ռուսական "Цезарь Куников" դեսանտային նավին։ Ուկրաինական աղբյուրները պնդում են, որ այն խորտակվել է, Մոսկվան չի մեկնաբանել հարձակումը։

Նավը հարձակման է ենթարկվել բռնակցված Ղրիմի հարավային ափին՝ Կացիվելի գյուղի մոտ։

Կիևին աջակցող "Крымский ветер" տելեգրամյան ալիքը պնդում է, որ տարածքում հնարավոր է փրկարարական աշխատանքներ իրականացվեն։ Ըստ ռուսական "Два майора" տելեգրամյան ալիքի՝ նավի անձնակազմը ողջ է։

  • Կիսվել: