շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ուկրաինայի ԶՈւ-ն HIMARS–ով հարված է հասցրել Խերսոնում գտնվող հյուրանոցին. 2 մարդ է զոհվել

Ուկրաինայի ԶՈւ-ն HIMARS–ով հարված է հասցրել Խերսոնում գտնվող հյուրանոցին. 2 մարդ է զոհվել

 Ուկրաինական զորքը HIMARS ՀԿՌՀ–ից հարված է հասցրել Խերսոնի կենտրոնում գտնվող հյուրանոցին, 2 մարդ զոհվել է։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը։
Նրա խոսքով` հրթիռային հարվածը հասցվել է ժամը 5:30–ին, նախնական տվյալներով` HIMARS ՀԿՌՀ–ից։
«Տեղում արտակարգ ծառայություններ են աշխատում, մաքրում են փլատակներն ու որոնում տուժածներին»,–ասել է նա։
 
Արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն` հրթիռային հարվածի ժամանակ զոհվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր Ալեքսեյ Ժուրավկոն։
 
Ներկայացուցչի խոսքով` հյուրանոցում քաղաքացիական անձինք էին բնակվում, որևէ զենք կամ տեխնիկա այնտեղ չկար։
«Դա փաստացի Խերսոնի կենտրոնն է», – հավելել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։

  • Կիսվել: