հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ից պայթուցիկ սարք է նետել բազմաբնակարան շենքի վրա․ տուժած երեխաներ կան

Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ից պայթուցիկ սարք է նետել բազմաբնակարան շենքի վրա․ տուժած երեխաներ կան

Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ից պայթուցիկ սարք է նետել Շեբեկինո քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի բակ, վիրավորվել է 5 երեխա, որոնցից մեկը 8 տարեկան է, հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։ 

Նրա խոսքով՝ հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքից, պայթուցիկ սարքը գրոհայինները նետել են հենց բազմաբնակարան շենքի բակ:

Երեխաներից 2-ի վիճակը ծանր է․ «Այս բակում ռազմական օբյեկտներ չկային, և այստեղ նստած էին ոչ թե զինվորականներ, այլ հինգ տղաներ, որոնցից մեկն ընդամենը ութ տարեկան է»,- գրել է նա՝ տելեգրամ ալիքում։ 

 

  • Կիսվել: