կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը Զելենսկուն զեկուցել է Կուրսկի շրջանում առաջխաղացման մասին

Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը Զելենսկուն զեկուցել է Կուրսկի շրջանում առաջխաղացման մասին

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը Վոլոդիմիր Զելենսկուն զեկուցել է Ռուսաստանի Կուրսկի շրջանում որոշ ուղղություններով առաջխաղացման մասին։
 
Ալեքսանդր Սիրսկու խոսքով՝ մարտերը շարունակվում են: Նա տեղեկացրել է, որ Կուրսկի շրջանում գործարկվում է ռազմական հրամանատարության գրասենյակը, որը, ըստ ուկրաինական կողմի, ստեղծվել է կարգուկանոնը պահպանելու և վերահսկվող տարածքներում բնակչության առաջնահերթ կարիքները հոգալու նպատակով:
 
Սիրսկու հետ խորհրդակցությունից հետո Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ փոխանակման ֆոնդը համալրվում է՝ նկատի ունենալով գերեվարված ռուս զինվորականներին։

  • Կիսվել: