ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուկրաինայի զինված ուժերը հեռահար հրթիռներով հարձակվել են Մարիուպոլի վրա

Ուկրաինայի զինված ուժերը հեռահար հրթիռներով հարձակվել են Մարիուպոլի վրա

Ուկրաինայի զինված ուժերն ուրբաթ երեկոյան հեռահար հրթիռներով գրոհել են Մարիուպոլը։ Այս  մասին ТАСС-ին հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ուժային կառույցների ներկայացուցիչը։

«Երկու հեռահար հրթիռներ խոցել են Մարիուպոլը»,- ասել է նա։

Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնի տելեգրամյան ալիքում տեղադրված տվյալների համաձայն՝ հարվածը հասցվել է ժամը 20:10-ին հյուսիս-արևմտյան ուղղությամբ։

  • Կիսվել: