չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ուկրաինայի զինված ուժերը ավերել են Խերսոնում Անտոնովսկի կամուրջը

Ուկրաինայի զինված ուժերը ավերել են Խերսոնում Անտոնովսկի կամուրջը

Խերսոնում Անտոնովսկի կամուրջը շարքից դուրս է եկել Ուկրաինայի Զինված ուժերի  մշտական ​​հրետակոծությունների հետևանքով, և դրա վրայով անցնելն անհնար է դարձել։ Այս մասին Առաջին ալիքի եթերում ասել է Խերսոնի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը։

Նա ընդգծել է, որ ուկրաինացի զինվորականները հարվածներ են հասցնում նաև նավերին, որոնք խաղաղ բնակիչներին տեղափոխում են Դնեպրով, ինչպես նաև այլ քաղաքացիական ենթակառուցվածքներին Խերսոնում և տարածաշրջանում:

Դնեպրի վրայի Անտոնովսկի կամուրջը շահագործման է հանձնվել 1985 թվականին, ընդհանուր երկարությունը 1366 մետր է։ Մինչև դրա կառուցումը, տրանսպորտային միջոցները կարող էին Խերսոնի շրջանի ձախ ափ հասնել Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ամբարտակով կամ լաստանավով։

  • Կիսվել: