երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Ուկրաինայի տեղը ՆԱՏՕ-ում է, քանի որ Ուկրաինայի հետ ՆԱՏՕ-ն ապագայի դաշինք է. Զելենսկի

Ուկրաինայի տեղը ՆԱՏՕ-ում է, քանի որ Ուկրաինայի հետ ՆԱՏՕ-ն ապագայի դաշինք է. Զելենսկի

Ուկրաինայի տեղը ՆԱՏՕ-ում է, քանի որ Ուկրաինայի հետ ՆԱՏՕ-ն ապագայի դաշինք է՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի միջոցառումների շրջանակում:

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Եվրոպան պետք է ստեղծի իր արդյունավետ հակահրթիռային հնարավորությունները. այդ աշխատանքն արդեն սկսվել է։ Զելենսկու խոսքով՝ չի կարելի հապաղել, քանի որ Patriot համակարգերն այլևս բավարար չեն: ️

«Այսօր պատերազմը հիմնովին փոխվել է։ Անօդաչու թռչող սարքերը և հեռահար պատերազմի տեխնոլոգիան հեղափոխական փոփոխություն են: Ուկրաինական ծովային դրոնները ոչ միայն ոչնչացնում են ռազմանավերը, այլև վերածվել են բազմաֆունկցիոնալ հարթակների, որոնք կարող են ծովից հարձակվել տարբեր թիրախների վրա գետնին և օդում»,- ասել է Զելենսկին, հավելել, որ Ուկրաինան այսօր լավագույնս է պաշտպանվում ԱԹՍ-ների հարձակումներից:

Ուստի նա հարցով դիմել է միջոցառման մասնակիցներին. արդյոք ճիշտ կլինի՞ ՆԱՏՕ-ի սահմաններից դուրս թողնել պաշտպանունակության նման մակարդակ ունեցող երկիրն ու ժողովրդին։

  • Կիսվել: