երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է, որ զինված ուժերը հանձնարարություն են ստացել հետ գրավել երկրի հարավը

Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է, որ զինված ուժերը հանձնարարություն են ստացել հետ գրավել երկրի հարավը

Ուկրաինական զորքերին հանձնարարվել է հետ գրավել երկրի հարավը, և այս ու այլ հրամանատարական առաջադրանքներ կատարելու համար իրենց տրամադրության տակ ունեն մոտ մեկ միլիոն մարտիկ: Այդ մասին կիրակի երեկոյան The Times թերթում հրապարակված հարցազրույցում ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։

Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերի թիվը հասնում է «մոտ 700 հազար մարդու»,  ընդհանուր առմամբ, Կիևը կարող է մոտ 1 միլիոն մարդ ներգրավել՝ Ուկրաինայի ազգային գվարդիայի, ոստիկանության և սահմանապահների հետ ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Նա մեկ անգամ ևս այն կարծիքն է հայտնել, որ Արևմուտքը պետք է ավելացնի զենքի մատակարարումները Կիևին, քանի որ միայն այդ դեպքում Ուկրաինայի զինված ուժերը կկարողանան կատարել իրենց առջև ծառացած խնդիրները: Ռեզնիկովը նաև հայտնել է, որ ուկրաինացի զինվորականների երկու բրիգադ այժմ վերապատրաստվում է Մեծ Բրիտանիայում։

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսեյ Դանիլովն էլ հայտարարել է, որ Կիևին մատակարարվող արևմտյան զենքն արդեն փոխում է հակամարտության ընթացքը։

Ըստ BBC-ի՝ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ռուսաստանի հսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքներում ռազմական պահեստներ են պայթել։ Ուշագրավ է այն փաստը, որ այդ զինանոցները տեղակայված են ռուսական զորքերի թիկունքում, և մինչև վերջերս անհասանելի  էին Ուկրաինայի զինված ուժերի համար:

  • Կիսվել: