ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ուկրաինայի պաշտպանության համար երկրի ԱԾ-ն ու Թուրքիայի հետախուզությունը Սիրիայից հավաքագրել են զինյալների

Ուկրաինայի պաշտպանության համար երկրի ԱԾ-ն ու Թուրքիայի հետախուզությունը Սիրիայից հավաքագրել են զինյալների

Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները և Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության սպաներն այցելել են Սիրիայի հյուսիս, որտեղ հանդիպումներ են տեղի ունեցել թուրքամետ կազմավորումների հետ: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է ռազմադիվանագիտական աղբյուրը։

Նշվում է, որ հանդիպումների ժամանակ հնարավոր է եղել զինյալներ հավաքագրել Ուկրաինայի տարածքային պաշտպանության շարքերում: 

Ըստ աղբյուրի՝ դեռևս փետրվարի չորսին ՛՛Ուկրաինայի Անվտանգության ծառայության երեք աշխատակիցներից բաղկացած խումբը թուրքական ազգային հետախուզական կազմակերպության սպաների ուղեկցությամբ մեկնել է Թուրքիայի կողմից վերահսկվող տարածքներ Սիրիայի հյուսիսում՝ ներառյալ Աֆրին և Ազազ բնակավայրերը՛՛։

ՌԻԱ Նովոստի-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման հարցերով ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, կոնտրադմիրալ Օլեգ Ժուրավլևն ասել է, որ ալբանական և կովկասյան ծագում ունեցող զինյալները Եվրոպա են ուղարկվում սիրիական Իդլիբից։ 

Նրա խոսքերով՝ իրենք տեղեկատվություն են ստանում զինյալների հեռանալու մասին, որոնք ապագայում ծրագրում են ՛՛մասնակցել Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններին՛՛։

 

 

  • Կիսվել: