հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ուկրաինայի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Ռուսական Ուղղափառ Եկեղեցու պատրիարք Կիրիլի նկատմամբ

Ուկրաինայի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Ռուսական Ուղղափառ Եկեղեցու պատրիարք Կիրիլի նկատմամբ

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Ռուսական Ուղղափառ Եկեղեցու պատրիարք Կիրիլի նկատմամբ՝ նրան ՛՛նախաքննությունից թաքնված՛՛ անձ հայտարարելով, հայտնել են Ուկրաինայի ՆԳՆ-ից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ, ըստ Ուկրաինայի ՆԳՆ տվյալների բազայի, պատրիարք Կիրիլը նոյեմբերի 11-ից հետախուզման մեջ է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից։ Հայտի է նաև խափանման միջոցը, այն է՝ կալանավորում։ Հետախուզվողի տվյալներին կցված է պատրիարքի լուսանկարը և նրա աշխարհիկ անունը՝ Վլադիմիր Գունդյաև։

Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հեռակա կարգով մեղադրանք էր ներկայացրել պատրիարք Կիրիլին։

Դատախազությունից հայտնել էինք, որ պատրիարքին տեղեկացվել է, որ ինքը կասկածվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության դեմ ոտնձգության համար:

  • Կիսվել: