հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ուկրաինայի ներկայիս սահմանների մասին Պուտինի խոսքերը չեն վերաբերում ԽՍՀՄ մյուս նախկին հանրապետություններին. Պեսկով

Ուկրաինայի ներկայիս սահմանների մասին Պուտինի խոսքերը չեն վերաբերում ԽՍՀՄ մյուս նախկին հանրապետություններին. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքն այն մասին, թե ինչպես են գծվել Ուկրաինայի սահմանները ԽՍՀՄ-ի շրջանակներում, չի վերաբերում նախկին խորհրդային մյուս հանրապետություններին։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը հրաժարվել է պատասխանել, թե նախագահի համար ի՞նչ տարբերություն, թե ինչպես են որոշվել Ուկրաինայի և, օրինակ, Ղազախստանի սահմանները։

«Մենք, մեծ ցանկության դեպքում անգամ, այժմ չենք կարող ձեզ հետ պատմական քննարկման հարթակ ստեղծել: Հուսով եմ, որ առաջիկա ասուլիսների ընթացքում, նախագահի մամուլի հետ շփման ժամանակ դուք հնարավորություն կունենաք տալ այս լրացուցիչ հարցերը»,- ասաց նա։

Երկրի ղեկավարն ավելի վաղ մի քանի անգամ ասել է, որ Ուկրաինան, իր ժամանակակից սահմաններով,  ամբողջությամբ խորհրդային ժամանակաշրջանի մտահղացումն է, որը ստեղծվել է հիմնականում պատմականորեն ռուսական հողերի հաշվին: Միաժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «ճանաչել է աշխարհաքաղաքական նոր իրողությունները» և օգնել անկախ Ուկրաինայի ձևավորմանը։

  • Կիսվել: