ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ուկրաինայի նախագահը տեսակապով կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Ուկրաինայի նախագահը տեսակապով կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեսակապով կմասնակցի Մադրիդում կայանալիք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ գագաթնաժողովի աշխատանքային նիստերի շրջանակներում արտահերթ նիստը նվիրված կլինի Ուկրաինային։ ՛՛Նախագահ Զելենսկին տեսակոնֆերանսի միջոցով կմասնակցի հենց այս հանդիպմանը՛՛,-ասել է ԱԳ նախարարը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը տեղեկացրել է, որ Զելենսկին հրավիրվել է Մադրիդում կայանալիք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

  • Կիսվել: