շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ուկրաինայի խոշորագույն հիդրոէլեկտրակայանում պայթյուն է տեղի ունեցել․ տեսանյութ

Ուկրաինայի խոշորագույն հիդրոէլեկտրակայանում պայթյուն է տեղի ունեցել․ տեսանյութ

Ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինայի ամենամեծ էլեկտրակայանում՝ Դնեպրոգեսում։ Ականատեսները համացանցում հրապարակել են տեսագրություն, որտեղ երևում է, որ էլեկտրակայանի տարածքից թանձր, սև ծուխը գալիս։ Նախկինում վնասվել էր պատնեշի տարածքում գտնվող ենթակայանը։ Միջադեպի մասին տեղեկությունը հաստատել է Զապորոժիեի շրջանի ռազմա-քաղաքացիական վարչակազմի անդամ Վլադիմիր Ռոգովը։

Ավելի վաղ Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտնել էր, որ երկիրը հոկտեմբերի 11-ից, ռուսական հրթիռային հարվածներից հետո, կդադարեցնի էլեկտրաէներգիայի արտահանումը։ Ուկրաինայի գերատեսչությունում հավելել են, որ նման որոշում է կայացվել ներքին էլեկտրահամակարգի կայունացման համար։

Ինչպես հաղորդում են տեղական մամուլը և իշխանությունները, Ուկրաինայի Խարկովի, Չերկասիի, Դնեպրոպետրովսկի և Զապորոժյեի մարզերում հրթիռային հարձակումներ են իրականացվել ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտների վրա։ 

  • Կիսվել: