շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ուկրաինայի կարգավորման հեռանկարը կպարզվի երկու շաբաթից. Թրամփ

Ուկրաինայի կարգավորման հեռանկարը կպարզվի երկու շաբաթից. Թրամփ

Երկուշաբթի՝ Սպիտակ տանը եվրոպացի առաջնորդների հետ բանակցությունների սկզբում, Թրամփը հույս էր հայտնել, որ մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում հնարավոր կլինի հասկանալ՝ արդյոք հնարավոր է լուծել ուկրաինական հակամարտությունը:

«Մենք շատ շուտով՝ մեկ կամ երկու շաբաթից, կիմանանք՝ կկարողանա՞նք լուծել այդ հարցը, թե՞ այս ամբողջ սարսափելի դիմակայությունը կշարունակվի, և մենք կդիմենք այլ մեթոդների այն ավարտելու համար»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ ճգնաժամում սպասվում են ոչ ստանդարտ զարգացումներ։

«Հետաքրքիր ժամանակներ են սպասվում»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Նա նաև քննադատել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին՝ ուկրաինական կողմի պաշտպանական, այլ ոչ թե հարձակողական կարողությունների վրա կենտրոնանալու համար։

  • Կիսվել: