չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ուկրաինայի հետ պատերազմից հետո Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա. Գերմանիայի ԱԳՆ

Ուկրաինայի հետ պատերազմից հետո Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա. Գերմանիայի ԱԳՆ

Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա՝ Ուկրաինայի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո: Այս մասին dpa լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը, տեղեկացնում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Եվրոպական անվտանգությունը հնարավոր է միայն Ռուսաստանից անվտանգության դեպքում»,- ընդգծել է Վադեֆուլը:

Նա հավելել է, որ Գերմանիան հետաքրքրված է Ուկրաինային շարունակաբար աջակցելու հարցում։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հրաժարվել է գնահատել այն սցենարի հավանականությունը, երբ Կրեմլը կօգտագործի Ուկրաինայում հրադադարը ՆԱՏՕ-ի տարածքին հարձակվելու համար: «Ես միայն կարող եմ խորհուրդ տալ պատրաստ լինել նման սցենարի»,- ասել է նա՝ հավելելով, որ Եվրոպան պետք է գործի ուժի դիրքերից Կրեմլի հետ հարաբերություններում,:

Նրա խոսքով՝ եթե ռուսական բանակը կայուն ռազմական հաջողությունների հասնի Ուկրաինայում, «դա լուրջ սպառնալիք կլինի ՆԱՏՕ-ի համար», զգուշացրել է գերմանացի նախարարը: «Որքան կայուն լինի խաղաղության իրավիճակն Ուկրաինայում, և որքան շուտ Ուկրաինան կարողանա պաշտպանել իր սեփական շահերը, այնքան լավ կլինի ամբողջ Եվրոպայի համար»,-հայտարարել է Վադեֆուլը։

  • Կիսվել: