երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը խիստ անցանկալի է․ Պեսկով

Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը խիստ անցանկալի է․ Պեսկով

Ռուսաստանը շահագրգռված է ընդդիմախոսների հետ դիվանագիտական շփումներում, այն բաց է մնում նրանց համար։ Այս մասին լրագրողներին հայտնել Է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը,փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Բնականաբար, ռուսական կողմը բոլոր մակարդակներում բաց է մնում դիվանագիտական շփումների համար։ Ռուսական կողմը շահագրգռված է այդ շփումներում», - ասել Է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Դիվանագիտական հարաբերությունների խզումը Ուկրաինայի հետ խիստ անցանկալի է, դա երկու երկրների ու ժողովուրդների հարաբերությունները էլ ավելի կբարդացնի, հայտարարել է Պեսկովը։

  • Կիսվել: