ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ուկրաինայի հետ բանակցությունների համար ոչ մի հիմք չկա. Կրեմլ

Ուկրաինայի հետ բանակցությունների համար ոչ մի հիմք չկա. Կրեմլ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհեթեթ է անվանել այն գործընթացը, որն արդյունքի հասնելու, Ուկրաինայի հարցում խաղաղության որոնման պոտենցիալ չունի՝ առանց Ռուսաստանի մասնակցության, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Ահա այդ «խաղաղության բանաձեւն է», որը հիշատակվել եւ հիշատակվում է հաճախ, գիտեք, այստեղ պարզապես  պետք է բացել աչքերը եւ նայել փաստերին. խաղաղության բանաձեւը փորձում են փնտրել առանց Ռուսաստանի մասնակցության։ Դա առնվազն անհեթեթ գործընթաց է։ Իսկ եթե լուրջ, ապա, իհարկե, դա գործընթաց է, որը որեւէ արդյունքի պոտենցիալ չունի»,- ասել է լրագրողներին Կրեմլի ներկայացուցիչը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր մամուլի ասուլիսում հայտնել էր, որ ՌԴ-ի հետ բանակցությունների հարցը ակտուալ չէ, բայց Կիեւը «խաղաղության բանաձեւ» ունի։

«Մենք իսկապես կարծում ենք, որ բանակցությունների թեման այժմ ակտուալ չէ, եւ մենք բազմիցս կրկնել ենք, որ այդ բանակցությունների համար որեւէ հիմք չկա, ոչ մի բազիս, ոչ մի նախադրյալ նման բանակցությունների համար»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: