երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուկրաինայի համար լավագույն տարբերակը Ռուսաստանի և Արևմուտքի միջև բուֆերային գոտի դառնալն է. Օրբան

Ուկրաինայի համար լավագույն տարբերակը Ռուսաստանի և Արևմուտքի միջև բուֆերային գոտի դառնալն է. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Ուկրաինան չպետք է անդամակցի ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին, և ավելի լավ է այն թողնել որպես «բուֆերային գոտի» Ռուսաստանի և մնացած Եվրոպայի միջև՝ ապահովելով անվտանգության որոշակի երաշխիքներ։

Ինչպես հաղորդում է eurointegration.com.ua-ը, այս մասին նա հայտարարել է Ավստրիայի նախկին կանցլեր Վոլֆգանգ Շյուսելի հետ զրույցում։

Օրբանը կարծում է, որ Ուկրաինան պետք է «բուֆերային գոտի» դարձնել Ռուսաստանի և Արևմուտքի միջև, քանի որ Մոսկվան երբեք չի ընդունի երկրի անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։

«Ուզեք դա, թե չուզեք, ուկրաինացիներին դուր գա, թե ոչ, Ուկրաինան քարտեզի վրա է այնտեղ, որտեղ գտնվում է: Լավագույն հեռանկարն այն է, որ նա լինի բուֆերային գոտի Ռուսաստանի և Արևմուտքի միջև, իհարկե, անվտանգության երաշխիքներով: Եթե դա չօգնի, Ուկրաինան տարածքներ կկորցնի, Ռուսաստանը նորից, նորից ու նորից կկործանի Ուկրաինան: Ռուսաստանը երբեք չի ընդունի այն փաստը, որ իր սահմաններին լինի ԵՄ և ՆԱՏՕ անդամ Ուկրաինա»,- ասել է Օրբանը:

Միևնույն ժամանակ, Հունգարիայի վարչապետը կարծում է, որ 2008 թվականին իսկապես հնարավոր էր Ուկրաինային և Վրաստանին ընդունել ԵՄ և ՆԱՏՕ, սակայն այդ հնարավորությունը բաց թողնվեց, և դրա հետ մեկտեղ՝ «Ուկրաինայի ապագա անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին»:

  • Կիսվել: