հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ուկրաինայի համար ԱՄՆ խաղաղության ծրագրի ամենազգայուն կետերը տարածքներն են, սառեցված ռուսական բաժնետոմսերն ու անվտանգության երաշխիքները. Զելենսկի

Ուկրաինայի համար ԱՄՆ խաղաղության ծրագրի ամենազգայուն կետերը տարածքներն են, սառեցված ռուսական բաժնետոմսերն ու անվտանգության երաշխիքները. Զելենսկի

Ուկրաինայի համար ԱՄՆ խաղաղության ծրագրի ամենազգայուն կետերը տարածքներն են, սառեցված ռուսական բաժնետոմսերն ու անվտանգության երաշխիքները: Այս մասին Իռլանդիայի վարչապետ Միքալ Մարտինի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա նշել է, որ դեռևս չի կարող բացահայտել ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաների միջև շփումների միջոցով վերջնականապես հաստատված՝ ԱՄՆ խաղաղության ծրագրի բոլոր կետերը:

«Կարող եմ ասել, որ ամենազգայուն հարցերը, ամենաբարդ հարցերը, մարտահրավերները տարածքներն են, դրանք վերաբերում են տարածքներին, դրանք վերաբերում են սառեցված բաժնետոմսերին»,-ասել է Ուկրաինայի նախագահը։

Նրա խոսքով՝ ռուսական բաժնետոմսերի մեծ մասը սառեցված է եվրոպական երկրներում, և ինքը չի կարող ԵՄ առաջնորդների անունից որոշել, թե ինչպես դրանք տնօրինել։

Ըստ Զելենսկիի՝ մեկ այլ զգայուն հարց է անվտանգության երաշխիքների հարցը։ Ուկրաինան ապավինում է ԱՄՆ-ի, Եվրոպայի և որոշ այլ առաջնորդների ուժեղ երաշխիքներին, հավելել է Ուկրաինայի նախագահը:

  • Կիսվել: