երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ուկրաինայի ԳՇ-ն հրապարակել է ռուսական բանակի կորուստները

Ուկրաինայի ԳՇ-ն հրապարակել է ռուսական բանակի կորուստները

Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են ավելի քան 250 ռուսական տանկ, 37 ուղղաթիռ և 33 ինքնաթիռ։ Փետրվարի 24-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայում ռուսական զորքերի անձնակազմի ընդհանուր կորուստները կազմել է մոտավորապես 9166 մարդ։ Այս մասին ասվում է Ուկրաինայի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ։

Ոչնչացված․

33 ինքնաթիռ (կհաստատվի)
37 ուղղաթիռ (կհաստատվի)
251 տանկ
939 զրահատեխնիկա
105 հրետանային համակարգ
ՀՕՊ 18 համակարգ
Համազարկային կրակի 50 ռեակտիվ համակարգ
60 ցիստեռն ՝ վառելիքաքսուքային նյութերով
3 օպերատիվ-մարտավարական ԱԹՍ
2 թեթև արագընթաց նավակ
404 միավոր ավտոմոբիլային տեխնիկա։

Ընդգծվում է, որ տվյալները ճշտվում են, քանի որ ռազմական գործողությունների բարձր ինտենսիվությունը դժվարացնում է հաշվարկը։

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է 498 ռուս զինվորականի մահվան մասին։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ ռուսական բանակի հիմնական ջանքերը կենտրոնացած են Կիևի շրջափակման և արգելափակված բնակավայրերում դիմադրության թուլացման վրա։

 

  • Կիսվել: