երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ուկրաինայի՝ ԵՄ հնարավոր անդամակցության հարցը քննարկման կդրվի. Շառլ Միշել

Ուկրաինայի՝ ԵՄ հնարավոր անդամակցության հարցը քննարկման կդրվի. Շառլ Միշել

Եվրոպական խորհրդում քննարկման առարկա կդառնա Ուկրաինայի՝ ԵՄ հնարավոր անդամակցության հարցը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը BFM հեռուստաալիքի եթերում։

«Սա բանավեճ է, որն, այնուամենայնիվ, տեղի կունենա»,- ասել է Միշելը` պատասխանելով հարցին, թե արդյոք Եվրամիությունը պատրա՞ստ է բացել իր դռները Ուկրաինայի առաջ։

«Մենք ցանկանում ենք շատ սերտ կապեր ունենալ Զելենսկու ռեժիմի հետ: Նա արդեն մասնակցել է անցյալ շաբաթ ԵՄ գագաթնաժողովի բանակցություններին: Մենք կշարունակենք հրավիրել նրան», – ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը:

  • Կիսվել: