ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «զրոյացնելու է» Արևմուտքի սխալները․ Կուլեբա

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «զրոյացնելու է» Արևմուտքի սխալները․ Կուլեբա

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «կզրոյացնի» 2008 թվականից արված Արևմուտքի սխալները, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։

«Ուկրաինան դիմել է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, որի ստացման համար այս նոր պայմաններում չի պահանջվում Անդամակցության գործողությունների պլան և թույլ է տալիս մեր գործընկերներին «զրոյացնել» և չկրկնել 2008 թվականից ի վեր թույլ տված սխալները»,- գրել է Կուլեբան։

Ավելի վաղ ուրբաթ օրը Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան արագացված հիմունքներով դիմում է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով Զելենսկու հայտարարությունը, ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն իր ջանքերը կկենտրոնացնի Կիևին պաշտպանելուն օգնելու վրա։

2008 թվականին՝ ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովի տարում, ամերիկացիները ցանկանում էին Ուկրաինայի՝ դաշինք մտնելու հաջորդ քայլն անել՝ համաձայնեցնել այսպես կոչված ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագիրը:

  • Կիսվել: