կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին վտանգ կստեղծի Ռուսաստանի անվտանգության համար. Պուտին

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին վտանգ կստեղծի Ռուսաստանի անվտանգության համար. Պուտին

Ուկրաինայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին վտանգ կստեղծի Ռուսաստանի անվտանգության համար, հատուկ ռազմական գործողության մեկնարկի պատճառներից մեկն Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելու սպառնալիքն է։ Այս մասին այսօր ՛՛Ռոսիա-24՛՛-ի եթերում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

՛՛Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, ապա մենք բազմիցս ասել ենք, որ դա ակնհայտորեն վտանգ է ներկայացնում Ռուսաստանի անվտանգության համար: Եվ, փաստորեն, հատուկ ռազմական գործողության պատճառներից մեկը Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու սպառնալիքն է՛՛,-նշել է Պուտինը։

Նա նաև հավելել է, որ վստահ է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը չի բարձրացնի բուն Ուկրաինայի անվտանգությունը և ընդհանրապես՝ աշխարհը շատ ավելի խոցելի կդարձնի և կհանգեցնի լրացուցիչ լարվածության միջազգային ասպարեզում:

  • Կիսվել: