հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինայի ամբողջ տարածքում հայտարարվել է օդային ռմբակոծման նախազգուշացում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Բնակչության ահազանգման պաշտոնական ռեսուրսի տվյալներին։

Նշվում է, որ օդային տագնապի ազդանշանն առաջինը հնչել է 11։39-ին (երևանյան ժամանակով՝ 13։39), ինչից հետո երկու րոպեում օդային ռմբակոծման նախազգուշացում է հայտարարվել բոլոր շրջաններում։

Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։

  • Կիսվել: