շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ուկրաինայի ԱԳ նախարարը կայցելի Հնդկաստան

Ուկրաինայի ԱԳ նախարարը կայցելի Հնդկաստան

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հինգշաբթի օրը՝ մարտի 28-ին, երկօրյա պաշտոնական այցով կժամանի Նյու Դելի։ Այս մասին իր պաշտոնական  հայտնում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Այցի ընթացքում ԱԳ նախարար Կուլեբան մի շարք հանդիպումներ կունենա, այդ թվում՝ պաշտոնական հանդիպումներ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարի և Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Վիկրամ Միսրիի հետ՝ երկկողմ գործընկերությանն ու տարածաշրջանային և համագործակցությանը վերաբերող հարցեր և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող գլոբալ հարցեր քննարկելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սպասվում է, որ Կուլեբան կհանդիպի նաև հնդկական գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում է Հնդկաստանի ԱԳՆ-ն։

  • Կիսվել: