երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ուկրաինայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Ուկրաինայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Կողմերը քննարկել են Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցները։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Կուլեբան։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Եվս մեկ զրույց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ կապված որոշ տատանվող եվրոպական երկրների վրա ԱՄՆ-ի ազդեցության մեծացման և Ռուսաստանի Դաշնությանը SWIFT-ից անջատելու կարևորության վերաբերյալ՛՛:

Կուլեբան նաև գրել է, որ իր ամերիկացի գործընկերոջ հետ առանձին քննարկել է Ուկրաինային պաշտպանական սպառազինությունների հետագա մատակարարումների հարցը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Կուլեբան պահանջել էր անջատել Ռուսաստանը SWIFT համակարգից:

 

  • Կիսվել: