Ուկրաինայի ԱԳ նախարարը հանդիպել է Սիրիայի ղեկավարի հետ
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան Դամասկոսում հանդիպել է Սիրիայի ղեկավար Ահմեդ ալ Շարայի և նորանշանակ արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շիբանիի հետ։
Սիրիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Սիրիան հույս ունի «ռազմավարական գործընկերության» հաստատել Ուկրաինայի հետ։
«Մեր և Ուկրաինայի միջև կլինեն ռազմավարական գործընկերություն քաղաքական, տնտեսական և սոցիալական մակարդակներում, ինչպես նաև գիտական գործընկերություն», - ասել է Սիրիայի նորանշանակ արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շիբանին ուկրաինացի Անդրեյ Սիբիհային:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան պարենային օգնություն կուղարկի Սիրիա, երեքշաբթի սպասվում է ալյուրի 20 խմբաքանակ: