շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Ուկրաինայի 8 մարզում օդային տագնապ Է հայտարարվել. իշխանություններ

Ուկրաինայի 8 մարզում օդային տագնապ Է հայտարարվել. իշխանություններ

 Ուկրաինայի Չերնիգովի, Պոլտավայի, Նիկոլաևսկի, Չերկասի, Վոլինի, Կիրովոգրադի, Չերնովիցկայայի, Իվանո-Ֆրանկովսկի շրջաններում օդային տագնապ Է հայտարարվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով Ուկրաինայի ռազմական վարչակազմերին:
 
«Օդային տագնապ Չերնիգովի մարզում։ Շարժվեք դեպի ապաստարաններ»,-Telegram-ի ալիքում գրել է Չերնիգովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը։
Նման նախազգուշացումներ են իրենց Telegram ալիքներում արել նաև Պոլտավայի, Նիկոլաևսկայայի, Չերկասի, Վոլինի, Կիրովոգրադի, Չերնովիցկայայի և Իվանո-Ֆրանկովսկի մարզերի ռազմական վարչակազմերի ղեկավարները:
Կիևում ևս այսօր օդային տագնապ է հայտարարվել։
 
Ուկրաինական ենթակառուցվածքներին ՌԴ զինված ուժերը սկսել են հարվածներ հասցրել մեկ շաբաթ առաջ` հոկտեմբերի 10-ին` Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ռուսական իշխանությունների գնահատմամբ, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները:
 
Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կամրջի վրա տեղի ունեցած պայթյունով Կիևն իրեն նույն հարթության մեջ է դրել ամենատխրահռչակ ահաբեկչական խմբավորումների հետ, և «այդ կարգի հանցագործություններն անպատասխան թողնելն արդեն ուղղակի անհնար է»:
 
Հարվածներ են հասցվում ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանության, ռազմական կառավարման և կապի օբյեկտներին` Խարկովից ու Կիևից մինչև Լվով և Իվանո-Ֆրանկովսկ՝ էեկտրաէներգիայի մատակարարման զանգվածային խափանումներ առաջացնելով:

  • Կիսվել: