շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ուկրաինան պետք է հրաժարվի Ղրիմի նկատմամբ ցանկացած հավակնությունից․ Բիլ Էքման

Ուկրաինան պետք է հրաժարվի Ղրիմի նկատմամբ ցանկացած հավակնությունից․ Բիլ Էքման

Ամերիկացի միլիարդատեր ներդրող Բիլ Էքմանը կարծում է, որ Ուկրաինան պետք է հրաժարվի Ղրիմի նկատմամբ ցանկացած հավակնությունից

Ամերիկացի միլիարդատեր ներդրող Բիլ Էքմանը միացել է Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկին՝ բացահայտ հայտարարելով, որ Ուկրաինան պետք է հրաժարվի Ղրիմի նկատմամբ ցանկացած հավակնությունից՝ Ռուսաստանի հետ ռազմական գործողությունների դադարեցման դիմաց, գրում է Fortune-ը։

Pershing Square հեջ-ֆոնդի կառավարիչը դարձել է վերջին հարուստ գործարարը, որը հանդես է եկել հրադադարի օգտին: Նա կոչ է արել ԱՄՆ-ին շարունակել ռազմական աջակցությունը միայն այնքան ժամանակ, քանի դեռ «Ուկրաինան չի վերադարձնի իր սահմանները այն վիճակին, ինչպիսին եղել է փետրվարյան ներխուժումից առաջ»։

«Եթե վերադառնանք մինչփետրվարյան ստատուս քվոյին, Ռուսաստանը չի պարգեւատրվի իր ագրեսիայի համար, եւ Ուկրաինան կկարողանա անմիջապես սկսել վերականգնվել Արեւմուտքի աջակցությամբ»,- գրել է նա։ «Հազարավոր կյանքեր կփրկվեն, եւ ռեսուրսները կարող են ներդրվել Ուկրաինայի վերականգնման համար, այլ ոչ թե պատերազմի, որը միայն կհանգեցնի ավելի մեծ ավերածությունների ու մահերի»:

Մասկը եւ վենչուրային կապիտալիստ, PayPal-ի նախկին ղեկավար Դեւիդ Սաքսը վերջերս հանդես են եկել ռազմական գործողությունների դադարեցման օգտին՝ այն կապելով Ռուսաստանի հիմնական պահանջների վերաբերյալ ուկրաինական զիջումների հետ:

Սաքսը պնդում է, որ ԱՄՆ-ը պետք է զինադադար առաջարկի՝ հիմնվելով նախապատերազմյան տարածքի վրա, իսկ Ուկրաինան պետք է խոստանա չանդամակցել ՆԱՏՕ-ին:

Էքմանը արձագանքել է Սաքսի կոչին, թե ռազմական դաշինքը երաշխավորում է, որ Ուկրաինային թույլ չեն տա միանալ: «Ուկրաինան ապացուցել է, որ կարող է պաշտպանել իրեն առանց ՆԱՏՕ-ին անդամակցելու։ Ճիշտ զինված լինելը կզսպի ապագա ագրեսիան»,- գրել է նա։ «Եթե կա խաղաղության կենսունակ ուղի, մենք պետք է գնանք դրանով»,- հավելել է նա։

Երկուշաբթի օրը Մասկը կրկնել է իր տեսակետը, որ Ղրիմի թերակղզին կարմիր գիծ է Կրեմլի համար։ «Ղրիմը Ռուսաստանի կողմից դիտվում է որպես Ռուսաստանի կարեւորագույն մաս, ինչպես Հավայան կղզիները համարվում են Ամերիկայի կարեւորագույն մասը,- գրել է նա,- Եթե Ռուսաստանը կանգնի ընտրության առաջ՝ կորցնել Ղրիմը կամ օգտագործել միջուկային զենք մարտի դաշտում, նա կընտրի երկրորդը»։

  • Կիսվել: