չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ուկրաինան պահպանում է իր օդուժի մեծամասնությունը․ Պենտագոն

Ուկրաինան պահպանում է իր օդուժի մեծամասնությունը․ Պենտագոն

Պատերազմի 9 օրից հետո Ուկրաինան պահպանում է իր մարտական ​​ինքնաթիռների և ուղղաթիռների մեծ մասը, Reuters-ին ասել է Պենտագոնի պաշտոնյան:

«Ուկրաինացիները դեռ պահպանել են իրենց օդուժի մեծամասնությունը՝ ինչպես ինքնաթիռներ, այնպես էլ ուղղաթիռներ, անօդաչու համակարգեր, ինչպես նաև հակաօդային համակարգեր», ասել է պաշտոնյան:

Պենտագոնի գնահատականներով՝ պատերազմի ինն օրերի ընթացքում Ռուսաստանը մոտ 500 հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ, այդ թվում՝ օդանավակայանների, ռադարների և զենիթահրթիռային կայանքների ուղղությամբ, մարտական ​​ինքնաթիռների և ուղղաթիռների քանակով նրա գերազանցությունը հսկայական է, այնուամենայնիվ ամբողջական օդային գերակայություն ռուսական բանակը դեռ չի նվաճել։

  • Կիսվել: