կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ուկրաինան մերժել է հումանիտար միջանցքների վերաբերյալ ՌԴ առաջարկը

Ուկրաինան մերժել է հումանիտար միջանցքների վերաբերյալ ՌԴ առաջարկը

Ուկրաինան մերժել է հումանիտար միջանցքների վերաբերյալ  Ռուսաստանի առաջարկը՝ պատճառաբանելով, որ տարհանվող քաղաքացիական անձինք այդ միջանքներով հայտնվելու են «ագրեսոր երկրի» (ՌԴ-Խմբ.) տարածքում։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ, վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը։

«Երեկ՝ ժամը 00:30-ին, մենք նամակ ստացանք Ռուսաստանի Դաշնությունից, որում նրանք առաջարկում էին, հաշվի առնելով Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի անձնական խնդրանքը, մարտի 7-ի առավոտյան ժամը 10-ից լռության ռեժիմ հայտարարել և բացել մարդասիրական միջանցքներ (Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ). սա մարդասիրական միջանցքների բացման անընդունելի տարբերակ է։ Մեր մարդիկ Իվանկովից, Դայմերից, Վիշգորոդից, Կիևից Բելառուս չեն գնա, որպեսզի հետո ինքնաթիռով թռչեն Ռուսաստանի Դաշնություն։ Հուսով եմ, որ Ֆրանսիայի նախագահը հասկանում է, որ իր անունը և օգնելու անկեղծ փորձերը… օգտագործվում են Ռուսաստանի Դաշնության կողմից»,- ասել է Վերեշչուկը:

Նա կոչ է արել քաղաքակիրթ աշխարհին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Պաշտոնյայի խոսքով՝ մարդասիրական միջանցքներն անհրաժեշտություն են, սակայն տարհանվող ուկրաինացիները պետք է տեղափոխվեն Ուկրաինայի տարածքում ավելի ապահով վայրեր:

  • Կիսվել: