շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ուկրաինան Լիտվայից «Բայրաքթար» մարտական անօդաչու է ստացել

Ուկրաինան Լիտվայից «Բայրաքթար» մարտական անօդաչու է ստացել

Լիտվան Ուկրաինային է փոխանցել թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք՝ հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Ողջունում ենք Ուկրաինայում լեգենդար «Բազե» «Բայրաքթարը»»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է պաշտոնյան: Նա շնորհակալություն է հայտնել Լիտվայի ժողովրդին և անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar Makina ընկերությանը։

«Բազե» անունը ԱԹՍ-ն ստացել է Լիտվայում, ուր տեղափոխվել էր հուլիսի 4-ին։ Լիտվան նախատեսում էր Թուրքիայից գնել մարտական անօդաչու սարքն այն գումարով, որը հավաքել էին երկրի բնակիչները (մոտ 6 մլն եվրո)՝ Ուկրաինային փոխանցելու նպատակով: Սակայն թուրքական ընկերությունը հայտարարել է, որ «Բայրաքթարն» անհատույց կփոխանցի Լիտվային։

  • Կիսվել: