հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ուկրաինան կստանա եզակի իսրայելական հակահրթիռային համակարգ

Ուկրաինան կստանա եզակի իսրայելական հակահրթիռային համակարգ

Օդային սպառնալիքների նախազգուշացման Tzeva Adom համակարգը, որը իսրայելական կողմը մտադիր է փոխանցել Ուկրաինային, կտեղակայվի չորս ամսվա ընթացքում։ Այս մասին ТСН-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելի բանակի պահեստազորի մայոր Վիկտոր Վերցները։

«Այս համակարգը աշխատում է ռադարների հետ համակարգված։ Այն հաշվում է հրթիռների հետագիծը և միացնում ահազանգերը, թե ուր են այդ հրթիռները ուղղվում, և ոչ թե միանգամից մի քանի շրջաններում՝ հրթիռի թռիչքի ուղղությամբ»,- ասել է նա։

Համակարգն իր արդյունավետությունն ապացուցել է Գազայի հատվածի հետ սահմանին։ Հակառակորդի հրթիռի արձակումը հայտնաբերելուց հետոTzeva Adom-ը ավտոմատ կերպով միացնում է  նախազգուշացման սարքերը մոտակա քաղաքներում, գյուղերում և ռազմական օբյեկտներում:

Նշվում է, որ նոր համակարգը կկարողանա հայտնաբերել S-300, S-400 և հիպերձայնային հրթիռները, որոնք այսօր «անտեսանելի» են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար։

  • Կիսվել: