շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ուկրաինան կարող է օգոստոսի վերջին վերսկսել բանակցությունները Ռուսաստանի հետ. Արախամիա

Ուկրաինան կարող է օգոստոսի վերջին վերսկսել բանակցությունները Ռուսաստանի հետ. Արախամիա

Ռուսական կողմի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան հարցազրույց է տվել ՛՛Ամերիկայի ձայն՛՛-ին՝ նշելով, որ Ուկրաինան կարող է օգոստոսի վերջին վերսկսել բանակցությունները Ռուսաստանի հետ:

Նա նշել է, որ մինչ այդ Կիեւի ՛՛բանակցային դիրքերը՛՛ պետք է ուժեղանան Ուկրաինայի զինված ուժերի ծրագրված հակահարձակումից հետո։

Արախամիան նաեւ ասել է, որ ակնկալում է, որ մինչեւ օգոստոս բանակցությունների սեղանի շուրջ Ուկրաինայի դիրքորոշումը կփոխվի։ Նա կարծիք է հայտնել, որ Կիեւը կխոսի ուժի դիրքերից, եւ հենց այդ ժամանակ պետք է սպասել հակահարձակման։

  • Կիսվել: