Ուկրաինան կանգնած է ընտրության առաջ՝ կա՛մ արժանապատվության կորուստ, կա՛մ կարևոր գործընկերոջը կորցնելու ռիսկ․ Զելենսկի
Հիմա մեր պատմության ամենադժվար պահերից մեկն է. Ուկրաինան կարող է շատ դժվար ընտրության առաջ կանգնել՝ կա՛մ արժանապատվության կորուստ, կա՛մ կարևոր գործընկերոջը կորցնելու ռիսկ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նկատի ունենալով ԱՄՆ-ին և խոսսելով այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի մասին։
«Նրանք մեզնից պատասխան կսպասեն։ Չնայած ես պատասխան տվեցի 2019 թվականի մայիսի 20-ին, երբ հավատարմության երդում տալով Ուկրաինային՝ ասացի, որ խոստանում եմ պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը»,-հավելել է Զելենսկին:
Նշենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ հինգշաբթին է վերջնաժամկետը Ուկրաինայի համար իր ծրագիրը քննարկելու համար։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Ռուսաստանը չի ցանկանում շարունակել հակամարտությունը Ուկրաինայի հետ։
«Ուկրաինան կկորցնի Դոնբասի մնացած մասը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ սպառնալով դադարեցնել Ուկրաինային տրամադրել հետախուզական տվյալներ, եթե Ուկրաինան չհամաձայնի ներկայացված առաջարկներին։
Տեսանյութը՝ այստեղ:


