շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ուկրաինան, Կանադան, Շվեդիան և Մեծ Բրիտանիան Հաագայի միջազգային դատարան հայց են ներկայացրել՝ ընդդեմ Իրանի

Ուկրաինան, Կանադան, Շվեդիան և Մեծ Բրիտանիան Հաագայի միջազգային դատարան հայց են ներկայացրել՝ ընդդեմ Իրանի

Ուկրաինան և համակարգող խմբի այլ անդամներ Արդարադատության միջազգային դատարան հայց են ներկայացրել ընդդեմ Իրանի՝ Ուկրաինայի միջազգային ավիաուղիների՝ PS752 չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռի խոցման համար։ Այս մասին հուլիսի 5-ին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում է korrespondent.net-ը:

«Մենք՝ Կանադան, Շվեդիան, Ուկրաինան և Միացյալ Թագավորությունը ներկայացնող նախարարներս, կարևոր քայլ ենք կատարել մեր համատեղ ջանքերում, որպեսզի Իրանը պատասխանատվության ենթարկվի PS752 չվերթի անօրինական կործանման համար...Իրանը չի պատասխանել այս վեճը լուծելու համար 2022 թվականի դեկտեմբերի 28-ին ներկայացված  արբիտրաժի վերաբերյալ մեր խնդրանքին:Արդյունքում, այս շաբաթ Հաագայում մենք համատեղ հայց ներկայացրեցինք Արդարադատության միջազգային դատարան՝ դրանով իսկ վարույթ հարուցելով Իրանի դեմ՝ կապված նրա կողմից 1971 թվականի Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ապօրինի գործողությունները ճնշելու մասին կոնվենցիայի խախտման հետ», - ասվում է հայտարարությունում:

  • Կիսվել: