չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ուկրաինան հայտնել է ռուսական Ա-50 և Իլ-22 ինքնաթիռներ ոչնչացնելու մասին

Ուկրաինան հայտնել է ռուսական Ա-50 և Իլ-22 ինքնաթիռներ ոչնչացնելու մասին

 Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը Ազովի ծովի երկնքում ոչնչացրել են ռուսական Ա-50 հեռահար ռադարային հայտնաբերման ինքնաթիռ և Իլ-22 ինքնաթիռ։

Ռուսական ինքնաթիռների խոցման մասին ուկրաինական ԶԼՄ-ները հաղորդել են դեռ հունվարի 14-ի երեկոյան: Այնուհետև Զալուժնին հաստատել է այս տեղեկությունները՝ շնորհակալություն հայտնելով երկրի ռազմաօդային ուժերին «հրաշալի պլանավորված և իրականացված գործողության համար»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկությունները։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հունվարի 15-ի առավոտյան ասել է, որ տեղեկություն չունի կորած ռազմական ինքնաթիռների մասին, և նշել է, որ այդ հարցը պետք է ուղղել Պաշտպանության նախարարությանը։

  • Կիսվել: