երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ուկրաինան Ֆրանսիայից կստանա նորագույն կամիկաձե անօդաչու թռչող սարքեր

Ուկրաինան Ֆրանսիայից կստանա նորագույն կամիկաձե անօդաչու թռչող սարքեր

Ֆրանսիան նախատեսում է Ուկրաինայի զինված ուժերին մատակարարել նորագույն կամիկաձե անօդաչու սարքեր:

Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Սեբաստիան Լեկորնուն` Journal du Dimanche-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ խոսքը նոր սերնդի կամիկաձե դրոնների մասին է, որոնց աշխատանքը այժմ փորձարկվում է Ֆրանսիայում։

«Ուկրաինան կլինի առաջիններից մեկը, ով կստանա այս անօդաչու թռչող սարքերը առաջիկա շաբաթների ընթացքում», – ասել է Լեկորնուն:

  • Կիսվել: