չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների փոխանակմում է տեղի ունեցել

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների փոխանակմում է տեղի ունեցել

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է բանակցային գործընթացի հետևանքով Ուկրաինայից 94 ռազմագերու վերադարձի մասին։ Տեղեկությունը հաստատել է նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, որի խոսքով՝ ռուսական գերությունից էլ վերադարձել է 95 ռազմագերի։ 

«Ցանկում Ուկրաինայի զինված ուժերի, Ազգային գվարդիայի զինվորականներ են և սահմանապահներ։ Իրենց ընտանիքներ են գնում, մասնավորապես, Մարիուպոլի, Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի, Զմեյնի կղզու, Բախմուտի, ինչպես նաև «Азовсталь»-ի պաշտպանները»,- գրել է Երմակը։

Նրա խոսքով՝ ուկրաինական կողմին հաջողվել է վերադարձնել նաև ուկրաինական հատուկ գործողության մասնակիցներին, որոնք ուղղաթիռով մեկնել էին ռուսական զորքերի կողմից շրջափակված «Азовсталь»։ Երմակը հավելել է, որ գերության մեջ գտնվող զինվորականների մեծ մասը վիրավոր են եղել։

Մայիսի 25-ին Ուկրաինան հայտարարել էր Բախմուտի ուղղությամբ 106 մարտիկների՝ գերությունից վերադարձի մասին։ Ռուսական կողմից գերիների փոխանակումն իրականացրել էր «Վագներ» մասնավոր զինվորական ընկերությունը։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ ուկրաինական գերություն վերադարձվել է Ռոսգվարդիայի երեք զինծառայող։ 

Նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել մայիսի 6-ին։ ՌԴ ՊՆ-ն տելեգրամյան ալիքում հայտարարել էր ուկրաինական գերությունից 3 օդաչուի վերադարձի մասին։ Ուկրաինայի նախագահ գրասենյակի ղեկավար Երմակն էլ հայտարարել էր 45 զինվորականի վերադարձի մասին։

 

  • Կիսվել: