հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ուկրաինան և ԱՄՆ-ն հետաքրքրված չեն Աֆրիկայում սովյալներով․ Զախարովա

Ուկրաինան և ԱՄՆ-ն հետաքրքրված չեն Աֆրիկայում սովյալներով․ Զախարովա

Ստամբուլի Համատեղ համակարգման կենտրոնում Ռուսաստանի ներկայացուցիչները «պայքարում են» Աֆրիկա մեկնող չոր բեռնատար նավերը «Սև ծովի նախաձեռնության» մեջ ներառելու համար, ուկրաինական ներկայացուցիչները պնդում են խոշորագույն նավերի առաջնահերթ գրանցումը՝ կենտրոնանալով միայն առավելագույն օգուտներ ստանալու վրա, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Անցյալ տարվա օգոստոսից արտահանված ուկրաինական հացահատիկի մեծ մասը (իսկ դա ավելի քան 30 միլիոն տոննա է) ուղարկվում է լավ սնված զարգացած երկրներ, առաջին հերթին Եվրամիության երկրներ: Եվ միայն 2,5 տոկոսն է ուղղվել առավել կարիքավոր աֆրիկյան երկրներ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ»,- ասել է Զախարովան, նրա մեկնաբանությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։

Նա նշել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչները Ստամբուլի Համատեղ համակարգման կենտրոնում «բառացիորեն «պայքարում» են «Սև ծովի նախաձեռնության» մեջ առաջին հերթին դեպի Աֆրիկա մեկնող չոր բեռնատար նավերը ներառելու համար։

  • Կիսվել: