կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ զինված ուժերի և սահմանապահ զորքերի մասին համաձայնագրից

Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ զինված ուժերի և սահմանապահ զորքերի մասին համաձայնագրից

Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ զինված ուժերի և սահմանապահ զորքերի մասին համաձայնագրից: Այս մասին այսօր իր տելեգրամյան ալիքում հայտնել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Ուկրաինան դուրս է եկել զինված ուժերի և սահմանապահ զորքերի մասին ԱՊՀ համաձայնագրից: Այս որոշումն ընդունվել է նախարարների կաբինետի նիստում: Զարմանալի է, որ միայն հիմա: Բայց նրանք արդեն դուրս են եկել, հետևաբար դա լավ է»,-նշել է նա:

  • Կիսվել: